Անտուն տղամարդը կողոպտել է CNN-ի թղթակցին Բրազիլիայում՝ դանակով սպառնալով նրան ուղիղ եթերում (Տեսանյութ)
Բրազիլիայում CNN հեռուստաալիքի թղթակից Բրունա Մասեդոն ենթարկվել է անտուն տղամարդու հարձակմանն ուղիղ եթերում։
Դեպքի կադրերը տարածվել են Համացանցում։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սան Պաուլոյում, երբ Մասեդոն եւ նրա թիմը նկարահանում էր ռեպորտաժ ուժգին անձրևների հետևանքով Տետե գետի մակարդակի բարձրացման մասին։
Անսպասելիորեն թղթակցին մոտեցել է տղամարդ, որի դեմքը ծածկած էր մոխրագույն գլխարկով, և դանակով սպառնալով՝ խլել էր նրանից բջջային հեռախոսներից մեկն ու այնուհետեւ փախուստի դիմել։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մասեդոն չէր վիրավորվել և վերադարձել էր հեռուստաստուդիա։ Սակայն պարզվել էր, որ դեպքը բավականին վախեցրել էր կնոջը։