Բելառուսում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է նախագահի թեկնածուների գրանցումը, որը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը:
Մինչ օրս փաստաթղթեր են ներկայացրել յոթ անձինք, այդ թվում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև կալանքի տակ գտնվող Վիկտոր Բաբարիկոն, Սվետլանա Տիխանովսկայան, Վալերի Ցեկալոն և այլք:
Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: