Երեխա է մահացել Ալաբամա նահանգի առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով
Ալաբամա նահանգի Հուվեր քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում ութամյա մի երեխա է մահացել կրակոցների հետևանքով: Այդ մասին հայտնում է քաղաքի ոստիկանությունը Twitter-ի իր էջում:
Երեխային հիվանդանոց են տեղափոխել հրաձգության վայրից, բայց որոշ ժամանակ անց մահացել է՝ հայտնում են ոստիկանությունից:
Բացի այդ, կրակոցների հետևանքով 3 մարդ վիրավորվել է, բոլորը հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ առայժմ չկան՝ հայտնել են ոստիկանությունից: