Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը դուստր են ունեցել
Հուլիսի 4-ն ուրախ առիթներով լի է: Այսօր բացի Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի առաջնեկից, ծնվել է Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի երեխան: Զույգն աղջիկ է ունեցել: Դերասանը ծննդատանն արված փոքրիկ տեսանյութ է հրապարակել՝ մակագրելով. «Բարեւ, բալես»:
Երիտասարդ մայրիկը նույնպես շտապել է հետեւորդներին հայտնել, որ իրենց ընտանիքը համալրվել է.«Լույս աշխարհ եկավ մամայի ու պապայի ծաղիկը»,-գրել է Աննան:
Հիշեցնենք, որ Դավիթն ու Աննան ամուսանացել են 2018 թվականի օգոստոսին: