«Գյումրի» բժշկական կենտրոնին թույլատրվել է իրականացնել տրիաժ ծառայություն. Արմեն Իսահակյան
«Գյումրի» բժշկական կենտրոնին թույլատրվել է իրականացնել տրիաժ ծառայություն: Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Գյումրի» բժշկական կլենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը` նշելով, որ ըստ էության բժշկական կենտրոնը սկսել է այդ ծառայությունը իրականացնել դեռեւս մեկ ու կես ամիս առաջ:
«Որպեսզի մենք կարողանայինք պլանային վիրահատություններ կատարեինք, միջանկյալ ընդունում էինք կատարում, հետագայում ճշգրտելով հիվանդի իրավիճակը թեստավորումից հետո կատարում էինք վիրահատությունը: Հետագայում, երբ որ քանակը շատացավ շատ սկսեցին ընդունվել թոքաբորբով հիվանդներ, բարձր ջերմությունով եւ մենք այդ միջանկյալ բաժանմունքը սկսեցինք օգտագործել հենց դրա համար: Այդ բաժնմունքը իրենից ներկայացնում է մեկուսարաններ, այսինքն մեկ հոգու համար օգտագործվող հիվանդասենյակներ: Ունենք 15 մեկուսարան ունենք, որտեղ մնում էին, հետո եթե դրական էր լինում պատասխանը տեղափոխվում էին Երեւան, իսկ եթե բացասական էր մնում էին հիվանդանոցում եւ շարունակում բուժվել»,-ասաց նա:
Իսահակյանի խոսքով` իրենք 1.5ամսվա ընթացքում ընդունել են 120 պացինետի, որոնցից մոտ 80-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
«Այսինքն տրիաժ ծառայության գործընթացը մենք ակամա անում էինք, հիմա նախարարությունը կոդն են ուղղակի բացել եւ մեզ թույլատրել, որ ֆինանսավորում տրվի այդ հիվանդներին ընդունելու համար»,-ասաց նա:
Նա հավելեց, որ այս պահին բժշկական մեկուսարաններում կան 8 հոգի, որոնցից 2-ը թեստավորվել են առաջնային օղակում, իսկ մնացած 6-ի թեստավորումը իրենք են իրականացրել:
Նրա խոսքով վերջին 2 օրերին նվազել են դրական պատասխան ստացող հիվաննդների քանակը` մոտ 30 տոկոսով: