ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հոնկոնգի վերաբերյալ օրինագծի ընդունման պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցներին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել է Չինաստանի այն պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծը, որոնք կապված են Հոնկոնգի ազգային անվտանգության վերաբերյալ օրինագծի հետ՝ գրում է The Independent- ը:
Հրապարակման համաձայն՝ պատժամիջոցները կարող են վերաբերել ընդդիմադիրների դեմ պայքարող ոստիկանությանը, ինչպես նաև այն բանկերին, որոնք գործարքի մեջ են ՉԺՀ այն ներկայացուցիչների հետ, որոնք անմիջական կապ ունեն օրենքի հետ։
Վերջնական օրինագիծը կվերադարձվի Սենատ՝ քվեարկության համար, այնուհետև այն կստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: