Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ...

Դաշնակցության պատասխանատվության պահը

Հայ քաղաքական մտքի կազմակերպական ձեւավորման շրջանում, 19-րդ դարի վերջին, հայ ժողովրդի տվյալ ժամանակի լավագույն զավակները հիմնադրեցին հայկական կուսակցությունները: Իրենց կյանքը հայ ազատագրական պայքարին, իսկ այնուհետեւ պետականության կերտմանը նվիրած մարդիկ ստացել էին լավագույն կրթություն, առաջադեմ էին, ունեին լայն աշխարհայացք, հավակնություններ եւ մեծ երազանք:

Դաստիարակությունը, կրթությունը, գիտելիքը, կազմակերպական ունակությունները, աշխարհում սեփական տեղը հիմնավորապես զբաղեցնելու վճռականությունն ու ազգային հոգեկերտվածքն ապահովեցին ոչ միայն Առաջին հանրապետության ծնունդը, այլ նաեւ անկախության երկու տարիների աննախադեպ ծրագրերի մեկնարկը:

Այսօրվա հայացքով աներեւակայելի է այն ամենը, ինչ նախաձեռնել էին համաճարակի, հազարավոր փախստականների, սովի ու պատերազմի պայմաններում անկախ պետականության փորձ չունեցող նվիրյալները 1918-1920 թվականներին` կրթությունից ու քաղաքաշինությունից մինչեւ բանակաշինություն եւ արտաքին քաղաքականություն: Սա իսկապես ոգեշնչման եւ հիացմունքի աղբյուր է ժամանակակից սերնդի համար: Չէ՞ որ վերջին 30 տարվա այս տեղապտույտը մշտապես հիմնավորվում է պատերազմով, դրա հետեւանքներով, ԽՍՀՄ փլուզումով, շրջափակումով, երիտասարդ պետություն լինելու հանգամանքով, միջազգային դավադրություններով, ընդդիմության խոչընդոտելով, բնական պաշարների սակավությամբ, աղքատ պետություն լինելով եւ այլն: Մեղավոր են բոլորն ու ամեն ինչ` բացի իշխանություններից եւ իրական պատասխանատուներից:

Անկախության կորստով պայմանավորված նոր իրականությունը փոխեց Հայ Յեղափոխական Դաշնակցության առջեւ դրված խնդիրները: Երկիրը Խորհրդային Միության մաս էր, սակայն հայ քաղաքական միտքը նույնիսկ այդ պայմաններում չէր կարող հրաժարվել իր ազգային ծրագրերից եւ ի նպաստ հայության գործելու առաքելությունից: Կուսակցությունը հստակ տարանջատում էր ազգային եւ օրվա իշխանությունների շահերը: Իշխանություններն անցողիկ են, իսկ Հայաստանի ու հայ ազգի շահերը` վեր ամեն ինչից: Գտնվելով աշխարհաքաղաքացիական կոմունիստական գաղափարախոսությանը հակադիր ճամբարում` ազգային եւ ընկերվարական Դաշնակցությունը տասնամյակներ շարունակ հսկայական աշխատանք տարավ հայապահպանության, օտար պետություններում հայ ժողովրդի եւ եկեղեցու իրավունքների պաշտպանության, Հայ դատի եւ պահանջատիրության հարցերում:

1990թ. կազմակերպական կառույցի բացահայտումից եւ Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելուց հետո, նույնիսկ ՀՀՇ-ական իշխանության տարիներին ենթարկվելով բազմաթիվ հալածանքների (1992թ.` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի արտաքսումը հայրենիքից, Ընդհանուր ժողովի անցկացմանը խոչընդոտելը, 1994-1995 թթ.` կուսակցականների ձերբակալությունները, կուսակցության գործունեության կասեցումը, գրասենյակների ջախջախումը, գույքի բռնագրավումը, լրատվամիջոցների արգելքը եւ այլն), Դաշնակցությունը ակտիվորեն ու վճռականորեն մասնակցեց Արցախյան ազատամարտին, տարբեր եղանակներով շարունակեց աջակցությունը Հայաստանին` ռազմականից մինչեւ հումանիտար օգնություն, ինչպես նաեւ լոբբիստական աշխատանք արտաքին աշխարհում:

Երկրորդ նախագահի օրոք ՀՅԴ-ն իշխանության հետ համագործակցության շրջանակում մաս կազմեց կառավարությանը: Քանի որ արտաքին քաղաքականությունն ավելի մոտ էր ազգային ուղեգծի վերաբերյալ Դաշնակցության մոտեցումներին, խորացվեցին կապերը Սփյուռքի հետ, բարելավվեց բնակչության սոցիալական վիճակը եւ այլն, սակայն մշտապես առկա էին տարաձայնություններ կադրային քաղաքականության, մասնավորեցումների, հակակոռուպցիոն պայքարի, քաղաքական եւ ընտրական գործընթացների հարցերում եւ այլն: Հստակ գիտակցելով բազմաթիվ ոլորտներում փոփոխությունների անհրաժեշտությունը` Դաշնակցությունը մասնակցությունը իշխանությանը դիտարկում էր որպես ճանապարհ, որը թույլ կտար քայլ առ քայլ իշխանություններին մղելու սահմանադրական, ընտրական, քաղաքական, սոցիալական, ժողովրդավարական եւ այլ բարեփոխումների:

2008 թ. Դաշնակցությունը չաջակցեց ապագա երրորդ նախագահի թեկնածությանը եւ ընտրություններին առաջադրեց սեփական թեկնածուին, իսկ 2009 թ. «ֆուտբոլային» դիվանագիտության պատճառով դարձավ արմատական ընդդիմություն` ակտիվորեն պայքարելով հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Այդ ժամանակաշրջանը լի էր իշխանության հետ տարբեր հարցերի շուրջ հակասություններով, այդ թվում` սոցիալ-տնտեսական ոլորտում (կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում, հարկաբյուջետային քաղաքականություն եւ այլն), սակայն վերջին տարիներին հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման շուրջ երկխոսությունը եւ խորհրդարանական կառավարման անցման սահմանադրական փոփոխությունները բարենպաստ միջավայր ստեղծեցին համագործակցության համար:

Դաշնակցությունը նաեւ աջակցեց 2018 թվականի ժողովրդական շարժմանը, մաս կազմեց անցումային կառավարությանը եւ պատրաստակամություն հայտնեց իր բոլոր կարողություններով նպաստելու հին արատների վերացմանն ու նոր` ավելի արդար երկրի կառուցման գործին: Այստեղ նույնպես ունենալով լուրջ տարաձայնություններ իշխող քաղաքական խմբավորման առաջնորդի հետ` Դաշնակցությունն առաջնային համարեց ժողովրդի եւ պետության շահը` տարանջատելով այն իշխանության շահից: Պատահական չէ, որ ՀՅԴ ղեկավարները, բազմաթիվ հարցերում ունենալով քննադատական վերաբերմունք գործող իշխանության հանդեպ, միաժամանակ մի քանի անգամ նշել են, որ հանուն ազգային խնդիրների լուծման եւ պետության շահի պատրաստ են աջակցելու Հայաստանի իշխանությանը:

Սույն հոդվածը նպատակ չունի վերլուծելու Դաշնակցության համագործակցությունը տարբեր տարիների իշխանությունների հետ կամ անդրադառնալու նրանց հետ ունեցած այս կամ այն սկզբունքային տարաձայնությանը: Խնդիրն այլ է: ՀՅԴ-ն, անկախ քաղաքական դաշտում սեփական դիրքավորումից, մշտապես հայտարարել է, որ իր համար տարբեր են իշխանությունն ու պետությունը, եւ պատրաստ է աջակցելու պետությանը` անկախ օրվա իշխանություններից: Սակայն այս մոտեցումը թելադրում է անդրադառնալ մի շարք խնդիրների: Ակնհայտ է, որ նման կեցվածքը հանգեցնում է դժվարությունների հասարակության հետ հարաբերություններում: Հայաստանի ընտրողները ցանկանում են տեսնել պարզ ու հստակ քաղաքական դիրքորոշում, եւ հաճախ նրանց հասկանալի չէ, թե ինչպես կարող է կուսակցությունը լինել իշխանության մաս, սակայն ունենալ ընդդիմադիր կեցվածք բազմաթիվ հարցերում կամ լինել ընդդիմադիր, սակայն մի շարք հարցերում աջակցել կառավարությանը` սկսած արտերկրում զորավիգ լինելուց մինչեւ հակահամավարակային հակաճգնաժամային ծրագրի ներկայացումը (որն իշխանությունն այնուամենայնիվ անտեսեց, իսկ սեփական քաղաքականությունը ձախողեց):

Այս ամենն իսկապես հանգեցնում է վատ հասկացվածության Հայաստանի քաղաքացիների մոտ: Այլ էր վիճակը, երբ Հայաստանն անկախ պետություն չէր, եւ բազմաթիվ խնդիրներ Սփյուռքում ընկալվում էին որպես ազգի առջեւ ծառացած պատմական մարտահրավերներ: Բոլորովին այլ է խնդիրն անկախ երկրի քաղաքական համակարգի դեպքում, երբ կուսակցությունը քաղաքական կյանքի եւ ընտրական գործընթացների ակտիվ մասնակից է: Վերը նշված խնդիրը գուցե այլ կերպ է ընկալվում Սփյուռքի հայրենակիցների կողմից, սակայն Հայաստանում դժվարընկալելի է լինել իշխանություններին ընդդիմադիր, սակայն աջակցել նրանց արտերկրում:

Սա հանգեցնում է նաեւ տարբեր կողմերից կուսակցության պիտակավորմանը:

Երբ դա բխում է իրենց շահերից, մյուս ընդդիմադիր ուժերը ընդդիմադիր ՀՅԴ-ին ներկայացնում են որպես կեղծ ընդդիմություն, որը «գործարքի» մեջ է օրվա իշխանության հետ, իսկ իշխանությունը թմբկահարում է «երկու դաշնակցությունների» թեզը, քանի որ տեսնում է քննադատություն ներսում, սակայն ջերմ ընդունելություն դրսում:

Նույն խնդիրն առաջանում է, երբ ՀՅԴ-ն, մաս կազմելով կառավարությանը, քննադատում է իշխանության սխալներն ու արատները: Իշխանական զանգվածի համար կուսակցությունը մնում է ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր զանգվածի համար` մեղսակից եւ իշխանական: Որպես արդյունք` երկու կողմի համար էլ ոչ ընդունելի:

Եվ որքան էլ ՀՅԴ-ն ներկայացնի սեփական մեկնաբանությունը, Հայաստանի հասարակությունը եւ հայ ընտրողն այդ «անհասկանալի» դիրքորոշումը երբեք չեն ընդունել, չեն ընդունում եւ չեն ընդունելու:

Այս վիճակն իր հերթին ազդում է երկրում կուսակցության վարկանիշի եւ ընտրության արդյունքների վրա: Սա խնդիր է, որն օր առաջ պահանջում է հստակ լուծում:

Հաջորդ կարեւորագույն հարցը վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը կամ կոալիցիաների պայմաններում սեփական ծրագրերն իրագործելու հնարավորությանը: Հայաստանում գրեթե բոլոր կուսակցությունները պաշտոնապես հռչակված են ազատական: Իրականում նրանք հռչակում են իրենց այդպիսին զուտ հետխորհրդային պետություններում ձեւավորված ավանդույթի ուժով: Այն ազատականությունը, որ կա Հայաստանում, որեւէ կապ չունի արեւմտյան աշխարհի ազատականության հետ: Այսպիսի երկրներում այն ստանում է կա՛մ նեոլիբերալիզմի, կա՛մ վուլգար ազատականության դրսեւորում: Ձախակողմյան քաղաքական ուժեր, որպես այդպիսին, փաստացի չկան:

Նեոլիբերալ կամ վուլգար ազատական կուսակցությունների հետ համագործակցությունը խոչընդոտում եւ, ըստ էության, անհնարին է դարձնում ՀՅԴ ծրագրի իրականացումը:

Հայաստանում հասարակական, քաղաքական եւ նույնիսկ զուտ մարդկային հարաբերությունները շատ քաղաքականացված են: Եվ քանի որ շատերի համար քաղաքականությունը փոխկապակցված չէ սկզբունքայնության հետ, գործունեության շարժառիթը ոչ թե գաղափարներն ու ծրագրերն են, այլ նեղ խմբային շահերը, որտեղ անկեղծ ու բաց խոսքը կամ արդար գնահատականները տեղ չունեն: Այնինչ հատկապես հանրային անձանցից մարդիկ կարիք ունեն լսելու հստակ դիրքորոշում լավի եւ վատի, ճշտի եւ սխալի, սեւի եւ սպիտակի մասին: Պատճառը տասնամյակներ շարունակ լսած կեղծիքը եւ սուտն են, ինչից բոլորը հոգնել են: Մարդիկ ակնկալում էին անկախ Հայաստանում լսել արդարության, համերաշխության ու ճշմարտության մասին: Սակայն քաղաքական շահը մեր երկրում վեր է դասվել ճշմարտությունից, իսկ քաղաքական անձինք հաճախ խաբել են հասարակությանը: Յուրաքանչյուրը ներկայացրել է գնահատականներ, վերլուծություններ կամ դիրքորոշումներ բացառապես սեփական շահի տեսանկյունից: Ընդդիմության ներկայացուցիչը, որին հասարակությունը ճանաչում է որպես կոռումպացված անձ, կարող է խոսել արդարությունից ու ազնվությունից, իսկ երկրին վնաս տված պետական պաշտոնյան` վիրավորական գնահատականներ հնչեցնել հասարակության մեջ բարի համբավ ունեցող ազնիվ քննադատի հասցեին: Անկախությունից հետո ոչ միայն լավն ու վատը չտարանջատվեցին, այլեւ պետությունն ընկղմվեց օրեցօր բազմացող կեղծիքների հորձանուտի մեջ: Այն ընդգրկեց բոլոր ոլորտները` քաղաքականություն եւ մշակույթ, ընտրություններ եւ տնտեսություն, պարզ մարդկային հարաբերություններ կամ բիզնես: Հասարակությունը սկսեց ապրել իրականությունից կտրված հարթությունում: 2018 թվականին այդ կեղծ իրականությունը չփոխվեց: Ավելի խորացավ տոտալ կեղծիքը` ստանալով նոր դրսեւորումներ եւ մսխելով արմատական ու համակարգային բարեփոխումների իրականացման հնարավորությունը: Անկախության տարիների բազմաթիվ քաղաքական իրադարձություններ, այդ թվում` ողբերգական կամ շրջադարձային, ներկայացվել են կեղծ լույսի ներքո եւ շարունակում են կեղծվել քաղաքական շահերից ելնելով: Հազարավոր մարդիկ իրենց երեւակայության մեջ ապրում են մի հուզական մթնոլորտում, որը դարձնում է նրանց կառավարելի: Հաճախ քաղաքացիները չեն զգում` ինչպես են փոխում սեփական տեսակետները հրամցված հիմարությունների եւ տարիներ շարունակ կրկնվող առասպելների ազդեցությամբ: Հոկտեմբերի 27, Մարտի 1, 2018 թ. իշխանափոխություն, տարբեր իրադարձություններում օտարերկրյա պետությունների ազդեցություն եւ այլն... Այս եւ բազմաթիվ այլ հարցեր դարձել են քաղաքացիների ուղեղների լվացման եւ նոր կաղապարների ձեւավորման ամուր հենասյուներ:

Հայ հասարակությունը (իսկ այսօր վստահաբար կարող ենք ասել, որ նաեւ Սփյուռքի զգալի մասը), ապրելով կեղծ իրականության մեջ, կտրվեց պետության իրական խնդիրներից:

Հայաստանը կարիք ունի քաղաքական ուժի, որը, անտեսելով օրվա քաղաքական շահն ու խնդիրը, կասի ժողովրդին ճշմարտությունը: ՀՅԴ-ն պարբերաբար փորձել է դա անել, սակայն, վերը նշված հարցերի պատճառով չընկալվելով հասարակության կողմից ունեցել է դժվարություններ` հասարակական կյանքում ստանձնելու վճռական դերակատարություն:

Փոխզիջումների ժամանակն անցել է: Այսօր հասարակության բոլոր անդամները, անկախ քաղաքական դիրքորոշումից, հոգու խորքում գիտեն, որ նույնիսկ իրենց ընտրած քաղաքական ուժը` իշխանական թե ընդդիմադիր, չունի երկրի զարգացման վճռական խոսք ասելու համար բավարար ներուժ:

Միակ քաղաքական կուսակցությունը, որն ունի գաղափարական, քաղաքական, մասնագիտական, կադրային, կազմակերպական եւ ֆինանսական անհրաժեշտ պաշարը` նոր մոդելով պետության կառուցումն առաջնորդելու եւ զարգացման արդիական ռազմավարություն կենսագործելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է:

Արձանագրենք, որ.

- հայ իրականության ոչ մի քաղաքական ուժ խմբված չէ գաղափարի ու գաղափարախոսության շուրջ. բոլորը կա՛մ մեկ անձի շուրջ հավաքված, կա՛մ խմբային նեղ շահեր հետապնդող կուսակցություններ են,

- «ազատական», սակայն իրականում վուլգար լիբերալիզմի գաղափարակիրները չունեն ժամանակակից պետություն կառուցելու շատ թե քիչ ամբողջական ծրագիր եւ ռազմավարություն, իսկ նեոլիբերալները վաղուց ձախողվել են,

- ՀՅԴ քաղաքական եւ մասնագիտական կադրային բազան իր պատրաստվածությամբ գերազանցում է բոլոր քաղաքական կուսակցությունների ներուժը` միասին վերցրած,

- ցանկացած այլ կուսակցության իշխանություն Հայաստանում հանգեցնելու է քաղաքացիական հակամարտության եւ ներքին թշնամանքի: Միայն ՀՅԴ-ն կարող է համախմբել ու հանդարտեցնել հասարակության բոլոր շերտերը` առանց բաժանելու ու թշնամացնելու միմյանց:

Ժամանակն է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտ ներկայացնի եւ ստանձնի ամբողջական պատասխանատվություն երկրի ճակատագրի համար:

Միայն սեփական իշխանության օրոք ՀՅԴ-ն կարող է վստահեցնել ժողովրդին, որ.

- վերադարձնելու է պետությանը կարգավորիչ գործառույթները եւ ստեղծելու է առողջ պետական համակարգ` զերծ քաղաքական կոռուպցիայից եւ հովանավորչությունից,

- չի խուսափելու անհրաժեշտության դեպքում պետական մասնակցությամբ ընկերություններ ստեղծելուց,

- վերացնելու է կուտակային կենսաթոշակային համակարգը,

- ներդնելու է պրոգրեսիվ հարկային համակարգ,

- նվազեցնելու է էներգետիկ եւ ջրային համակարգերի կորուստները,

- գործադրելու է վարձատրության միասնական համակարգ,

- սոցիալական քաղաքականությունն իրականացնելու է կենսապահովման նվազագույն բյուջեի հիման վրա,

- ոչ թե պաշտպանելու է օլիգարխիայի, ներկրողների կամ ֆինանսական շուկայի շահերը, այլ առաջնորդվելու է տնտեսության բոլոր ճյուղերի, որպես մեկ ամբողջության, շահերով,

- դադարեցնելու է բնապահպանական աղետը եւ հանքային պաշարների թալանը,

- ձեւավորելու է գաղափարական բանավեճի եւ կիրթ երկխոսության վրա հիմնված քաղաքական համակարգ, որտեղ իշխանավորները չեն վախենա իշխանությունը կորցնելուց՝ առողջ քաղաքական գործընթացների արդյունքում,

- բանակն ու ուժային կառույցները ծառայելու են բացառապես պետությանն ու պետական շահին, այլ ոչ թե օրվա իշխանության քմահաճույքին:

Ժամանակն է` հասարակությունը պահանջի Դաշնակցությունից ամբողջական պատասխանատվություն: Դա կլինի, երբ ՀՅԴ-ն իշխանության անցնելու հստակ հայտ կներկայացնի, հստակ կդիրքորոշվի որպես ամբողջական ընդդիմություն եւ ապագա իշխանություն` ազատ որեւէ կաշկանդումից ու որեւէ պայմանավորվածությունից, եւ կգնա դեպի իշխանության ստանձնում: ՀՅԴ-ն, ի տարբերություն մեր տեսած չորս իշխանությունների, մինչեւ պատասխանատվություն ստանձնելը հստակ հռչակելու է իր ծրագրերը` բոլոր ուղղություններով, եւ իշխանության անցնելուց հետո առաջնորդվելու է իր նախընտրական ծրագրով: Գոնե մեկ անգամ երկիրը կարիք ունի տեսնելու սեփական ծրագրերն ու խոստումներն իրագործելու քաղաքական մշակույթ, որը խթանիչ ազդակ կլինի ողջ քաղաքական համակարգի առողջացման համար:

Անշուշտ, սույն գործընթացում կարող են ներգրավվել այլ քաղաքական միավորներ, որոնք ստիպված կլինեն ՀՅԴ-ին օրինակ եւ առանցք ընդունելով եւ իրենց հերթին առաջնորդվելով բարձր նշաձողով գնալ գաղափարականացման եւ ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով: Այնուամենայնիվ ապագա կառավարության եւ երկրի զարգացման գաղափարախոսության ու ծրագրի հիմքում պետք է լինեն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ նրա ծրագիրը:

Ի վերջո, երեք տասնամյակ անց հայ ժողովուրդն իրավունք ունի ունենալու ազնիվ, գրագետ, կազմակերպված եւ լուրջ իշխանություն:

Իսկ եթե ընդհանուր համերաշխության կարգախոսի ներքո լինեն փոխզիջումներ, ապա կա վտանգ, որ հասարակությունը հերթական անգամ չի ընդունի կիսատ որոշումները եւ չի հասկանա շարժառիթները, քանի որ տարիներ շարունակ տեսել է այդ ամենի ցածր արդյունավետությունը: Դա հերթական անգամ կհանգեցնի խոր հիասթափության: Եվ ամեն նման հիասթափությունից հետո ավելի ու ավելի դժվար է լինելու սեփական հայրենիքի ու պետության հանդեպ ժողովրդի հավատի վերականգնումը:

Հայաստանին անհրաժեշտ է նվիրյալների այնպիսի սերունդ, որպիսին ավելի քան հարյուր տարի առաջ կերտեց Առաջին անկախ հանրապետությունը: Դա կլինի նաեւ մեր ժողովրդի լիակատար բարոյական հաղթանակը, որին կհաջորդի պետության հոգեւոր, մշակութային, կրթական, սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական վերելքը:

----------------

Արա Նռանյան

Դրoշակ, թիվ 7, 2020 թ․

դիտվել է 294 անգամ
Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan