Վրաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն ավելացել է
Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է երեքով:
Կառավարական StopCov կայքի տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 931:
Համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից բուժվել է 794 մարդ, 15 մարդ մահացել է։
Ներկայումս 2809 մարդ գտնվում է կարանտինում, 229-ը՝ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության ներքո:
Վրաստանում COVID-19-ով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: