Ինքնասպանության փորձ Գյումրիում
Հուլիսի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն
ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով
Գյումրի քաղաքի բարձրահարկ շենքերից մեկից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության
օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ։
Ոստիկանների կողմից կանխվել է Արմեն Ն․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը։