Կեղծ ահազանգ. «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ չի հայտնաբերվել
Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն
ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի
համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության
հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական
պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի
հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական
ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների
իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում ռումբ չի
հայտնաբերվել։