Ադամ Շիֆը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանին «զսպելու» համարԱդամ Շիֆը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանին «զսպելու» համար
Միացյալ Նահանգները պետք է դիտարկի պատժամիջոցների հարցը՝ «Ռուսաստանի «չարակամ» գործողությունները զսպելու համար՝ այն բանից հետո, որ ՌԴ-ն պարգեւատրում է առաջարկել թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանության համար։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ադամ Շիֆը, հայտնում է Reuters-ը։
New York Times-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական հետախուզական ստորաբաժանումը թալիբներին պարգեւատրում է առաջարկել Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի եւ միջազգային կոալիցիայի հաջող գրոհների համար, եւ որ իսլամիստ զինյալները, իբր, ստացել են որոշ պարգեւներ:
Սպիտակ տունը եւ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հերքել են այդ տեղեկատվությունը: Մոսկվան թերթի մեղադրանքները կեղծիք է անվանել։