Մելանյա Թրամփն առանց դիմակի է եկել վետերանների մոտ եւ քննադատության է ենթարկվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ առանց դիմակի է հայտնվել է թոշակառուների հետ հանդիպմանը, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Express պորտալը։
Հրապարակված կադրերում Մելանիա Թրամփը սպըակ պուտերով սեւ զգեստով է, իսկ ԱՄՆ նախագահին լուսանկարել են դասական կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ կարմիր փողկապով:
Երկրի առաջին տիկինը եւ նրա ամուսինը հարգանքի տուրք են մատուցել Վաշինգտոնում Կորեական պատերազմի մասնակիցներին՝ դրա 70-ամյակի կապակցությամբ: Ամուսիններըր ծաղիկներ են դրել հուշահամալիրում եւ զրուցել են վետերանների հետ, ընդ որում, նրանք երկուսն էլ առանց դիմակների էին։
Օգտատերերը դատապարտել են Թրամփին սոցցանցերում՝ առանց անհրաժեշտ պաշտպանության տարեցների հետ հանդիպման գալու համար: «Ավելի հարգալից կլիներ, եթե դու դիմակ կրեիր», - գրել էր նրանցից մեկը: «Հաշվի առնելով վետերանների տարիքը եւ այն, թե որքան հաճախ եք դուք այցելում երկրի առավել վարակված վայրերը, ես համարում եմ, որ ձեր գործողություններն անմիտ են»,- շեշտել է մյուսը։ «Առանց դիմակի. Ինչպիսի եսասեր եւ անհարգալից վերաբերմունք»,- գրել է երրորդը։ «Ինչու՞ դուք երկուսդ էլ չեք պաշտպանում թոշակառուների առողջությունը։ Դուք պետք է դիմակներ կրեիք»,- եզրափակել է չորրորդը: