ԱԽ քարտուղար. ժողովրդավարացման լայնածավալ գործընթացը վերաբերում է նաև անվտանգությանը
Ժողովրդավարացման լայնածավալ գործընթացը վերաբերում է նաեւ անվտանգությանը: Այս մասին «Անվտանգության ոլորտի բարեփոխումներն ու արդյունավետ կառավարումը» թեմայով ֆեյսբուքյան վեբինարի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա վստահություն հայտնեց, որ ժողովրդավարացումը բարձրացնում է անվտանգության մակարդակն ու հնարավորություն տալիս բարձրացնել կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը:
«Վստահ եմ, որ պրոցեսը, որը, կարելի է ասել, որ սկսվեց փետրվարին, հաջողություն է գրանցում: Բարեփոխումների եւ ժողովրդավարացման ընտրված ուղին կբարձրացնի անվտանգության մակարդակը»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ շուտով կհրապարակվի ազգային անվտանգության ռազմավարությունը: Նա նշեց, որ ռազմավարությունից մեկն այն է, որ դրա ստեղծմանը մասնակցում են նաեւ ԱԺ հանձնաժողովները, ինչպես նաեւ քաղաքացիական հանրությունն ու փորձագետները: