Այրվել են չբնակեցված տնակ և 4000 խմ խոտածածկույթ
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 29-ին, ժամը 15։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Վահան Տերյան փողոցում այրվում են բնակեցված տնակ եւ խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել են չբնակեցված տնակ եւ խոտածածկույթ (մոտ 4000 քմ)։