Նավթի համաշխարհային գները նվազում են
Երեքշաբթի՝ հունիսի 30-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,81 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 39,38 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով նվազել են 0,67 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 41,43 դոլարի: