Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները այսօր՝ հունիսի 30-ին, տեսակոնֆերանս կանցկացնեն
Հունիսի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցչի հետ։
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ հունիսի 30-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեսակոնֆերանս անցկացնելու մասին: