ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 մեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 27-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 3 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 1, ինչպես և հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն