Ավտորիտար երկրները փորձում են «ընդլայնել իրենց ազդեցության ոլորտները»․ ԳԴՀ հետախուզություն
Ավտորիտար երկրները փորձում են կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում «ընդլայնել իրենց ազդեցության ոլորտները»։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Կալը՝ իր գերատեսչության կողմից հրապարակված մեկնաբանություններում չնշելով ոչ մի երկրի, հայտնում է AP-ը։
Նրա խոսքերով՝ COVID-19 համավարակը «վնաս է պատճառում համաշխարհային տնտեսությանը, խորացնում է գոյություն ունեցող հակամարտությունները եւ սպառնում է ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությանը»։ Նա նշել է, որ, փորձելով ընդլայնել իրենց ազդեցությունը, ավտորիտար պետությունները «կօգտագործեն այլ միջազգային խաղացողների թուլությունները, կլրացնեն բացթողումները եւ կուժեղացնեն հիբրիդային միջոցները»։