Ավստրիայի իշխանությունները մտադիր են պարզել՝ ով է կանգնած Վիեննայում թուրքերի եւ քրդերի բախումների հետեւում
Ավստրիայի իշխանությունները մտադիր են պարզել՝ ով է կանգնած Վիեննայում թուրքերի եւ քրդերի բախումների հետեւում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը:
«Անթույլատրելի է,որպեսզի թուրքական կոնֆլիկտներ տեղի ունենան Ավստրիայի տարածքում»,-ասել է նա:
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ բախումներին մասնակցած քրդերը կապ ունեն ահաբեկչական խմբերի հետ, եւ Ավստրիայի իշխանություններին մեղադրել, որ աչք է փակում ահաբեկչության քարոզման վրա: Բացի այդ, Թուրքիան հետ է կանչել Ավստրիայի դեսպանին:
Associated Press-ի հաղորդմամբ՝ թուրք ազգայնականները հարձակվել են քրդերի վրա անցած շաբաթ: Ավստրիայի ոստիկանության խոսքով՝ ցույցի որոշ մասնակիցներ օգտագործել են ուլտրաազգայնական թուրքական խմբավորման՝ «Գորշ գայլերի» ժեստերը:
Լրագրող Ջեյք Հանրահանն ասել է, որ «Գորշ գայլերի» անդամների մոտ եղել են դանակներ, եւ կան տեսագրություններ, որ նրանք այրում են շենքեր: