Տավուշի մարզում միմյանց են բախվել 17–ամյա վարորդի 07-ը եւ 24-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ
Տավուշի մարզում այսօր՝ հունիսի 29-ին, Ժամը 15:30-ի սահմաններում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայր տանող ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Թեղուտ բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Վահիգ Ա.-ի վարած Opel Astra եւ 17-ամյա Հարություն Պ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: