Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երբեք առաջվանը չեն լինի
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երբեք առաջվանը չեն լինի:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ միությունը կարող է չվերականգնվել, նույնիսկ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մրցակից Բայդենը հաղթի նախագահական ընտրություններում:
«Յուրաքանչյուրը, ով կարծում է, որ անդրատլանտյան գործընկերությունը այլ կլինի դեմոկրատ նախագահի օրոք, թերագնահատում է կառուցվածքային փոփոխությունները»,-ասել է նա DPA գործակալությանը: