Ռուս կործանիչներն ամերիկյան ինքնաթիռներ են որսացել Սեւ ծովի երկնքում
Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ուժերը Սեւ ծովի չեզոք ջրերի վրա հայտնաբերել են ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon պարեկային ինքնաթիռը եւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական հետախուզական RC-135 ինքնաթիռները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ազգային կառավարման կենտրոնը։
Ինքնաթիռներին ուղեկցել են, ինչպես նաեւ որսալու համար օդ են բարձրացրել երկու հերթապահ Սու-27 կործանիչները: Ամերիկյան ռազմական ինքնաթիռները պետական սահմանը չեն խախտել:
«Ռուսական ինքնաթիռների թռիչքներն իրականացվել են չեզոք ջրերի վրայի օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների համաձայն՝ առանց այլ պետությունների սահմանների խախտման», - եզրափակել են ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնում։