Մեկուսացումը հոգեբանական խնդիր է առաջացնում. Մարդկանց գիտակցության բարձրացման վրա դեռ պետք է աշխատել
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հատել է 10 միլիոնի շեմը։ Վարակակիրների թվով առաջատարները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Ռուսաստանը։ Մեր երկրի առողջապահության նախարարը կրկին հորդորել է գիտակցված պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Ըստ Արսեն Թորոսյանի` պետք է հնարավորինս սահմանափակել ոչ կենսական շփումները, քանի որ այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա: Մի շարք երկրներում, այդ թվում` Միացյալ Նահանգներում, բժիշկներն ահազանգում են` համաճարակի երկրորդ ալիքը էականորեն տարբերվում է առաջինից: