Սլովակիայի նախկին նախագահը (2014-2019)՝ Անդրեյ Կիսկան, հայտարարել է, որ հեռանում է մեծ քաղաքականությունից
Սլովակիայի նախկին նախագահը (2014-2019), իսկ ներկայում խորհրդարանի կազմում գտնվող «Հանուն մարդկանց» կուսակցության գործող նախագահ Անդրեյ Կիսկան կիրակի հայտարարել է, որ հեռանում է մեծ քաղաքականությունից առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Նախկին նախագահի հայտարարությունը հեռարձակել է Սլովացկոե ռադիս-ն։
«Առողջությունն այլեւս թույլ չի տալիս ինձ մնալ քաղաքականության մեջ»,-ընդգծել է Կիսկան։
Նա հաղորդել է, որ երկուշաբթի պետք է վերջին տարվա ընթացքում երկրորդ անգամ սրտի վիրահատություն անցնի։
«Հանուն մարդկանց» կուսակցությանը պատկանում է Սլովակիայի խորհրդարանում 150 մանդատներից 12-ը, ինչպես նաեւ կառավարությունում արդարադատության նախարարի պաշտոնը,սակայն Կիսկան չի առաջադրվելու օգոստոսին կայանալիք կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։