Նոբելյան մրցանակի դափնեկիրները կոչ են արել ամբողջ աշխարհի համար հասանելի դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
COVID-19-ի դեմ պատվաստանյութը որպես «համաշխարհային համընդհանուր բարիք» ճանաչելու կոչը հրապարակվել է կիրակի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Բանգլադեշից Մուհամադ Յունուսի կենտրոնի նախաձեռնությամբ, հաղորդում է DW-ը։
Դիմումը ստորագրել է եւս 17 նոբելյան դափնեկիր, 20 նախկին նախագահ, 15 նախկին վարչապետ, իսկ ընդհանուր առմամբ 100 քաղաքական գործիչ, գիտնական եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, հասարակական առաջնորդ։
Նախաձեռնության նխատակն է դարձնել հասանելի պատվաստանյութն ամբողջ աշխարհում։ Դիմումի մեջ նշվում է, որ պատվաստման արդյունավետությունը կապված կլինի նաեւ նրանից, թե կկարողանա՞ն արդյոք ստանալ այն բոլոր երկրների բնակիչները։ Այդ նպատակով ստորագրողները կոչ են անում կառավարություններին, հիմնադրամներին, բարեգործներին եւ գործարարներին անվճար արտադրել եւ տարածել պատվաստանյութը՝ այդկերպ արտահայտելով «կոլեկտիվ պատասխանատվություն բոլոր խոցելի անձանց պաշտպանելու համար»։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դեռեւս մշակման եւ թեստավորման փուլում է։ Նախաձեռնության կայքում նշվում է, որ պատրաստի դեղամիջոցի ստացման մոտավոր ժամկետը շուրջ 18 ամիս է կամ պակաս, ինչը կլինի բացարձակ ռեկորդ։
Համավարակի մեկնարկից կես տարի անց աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան տասը միլիոն դեպք, մահացել է ավելի քան 500 000 մարդ։