MH17-ի գործով «Բուկ» հրթիռի գործարկման մասին Հաագայի դատարան նոր ապացույցներ են ներկայացվել
Հաագայի շրջանային դատարանում դատախազությունը տրամադրել է հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցից հետևում է, որ 2014-ի ամռանը «Բուկ» հրթիռ է արձակվել Դոնբասում Մալայզիական Boeing MH17-ի կործանման շրջանում: Այդ մասին հայտնում են NRC– ից:
Հրապարակված նյութերի համաձայն՝ հրթիռի գործարկումից հետո ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոն և ռուս Սերգեյ Դուբինսկին ենթադրել են, որ իրենք ուկրաինական ռազմական ինքնաթիռ են խոցել:
Բացի այդ, Դուբինսկին զանգահարել է գործի մեջ ներգրավված մեկ այլ անձի՝ Օլեգ Պուլատովին՝ հրթիռի գործարկման մասին տեղեկանալու համար:
«Բուկը» խոցել է «Սուշկային»,-պատասխանել է Պուլատովը:
Դատախազությունը պնդում է, որ 2014-ի հուլիսի 17-ին Դոնբասի երկնքում MH17-ից բացի այլ ինքնաթիռ չի եղել, իսկ մահացած ուղևորների մարմիններում հայտնաբերվել են «Բուկ» հրթիռի բեկորներ:
Աղետը տեղի է ունեցել 2014 թվականին՝ Դոնբասի երկնքում, որտեղ տեղի էին ունենում ռազմական գործողություններ: Ուղևորատար Boeing 777-ը, որը Ամստերդամից թռչում էր Կուալա Լումպուր, խոցվել էր: Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել էին: