Աթենքի կենտրոնում անհայտ անձինք կոտրել են բանկոմատն ու խանութների ցուցափեղկերը․ ԶԼՄ-ներ
Անհայտ անձինք կոտրել են խանութների ցուցափեղկերը եւ վնասել երկու բանկոմատ Աթենքի կենտրոնական առեւտրային փողոցներից մեկում․ բերման է ենթարկվել վեց մարդ, կիրակի հաղորդել է Open TV հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Անհայտ անձանց խումբը վնասել է մի քանի խանութի ցուցափեղկ եւ երկու բանկոմատ։ Այնուհետեւ հանցագործները ներկով գրել են կարգախոսեր շենքերի պատերին եւ փախուստի դիմել դեպքի վայրից։
Այդ թաղամասում հերթապահող ոստիկանները բերման են ենթարկել վեց մարդու եւ ստուգել նրանց մասնակցությունը դեպքին։ Սակայն ապացույցների բացակայության կապակցությամբ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
Աթենքում վերջին տարիներին տեղի են ունեցել տասնյակ հարձակումներ խանութների, բանկերի գրասենյակների եւ ընկերություններ վրա անարխիստների կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։