Եգիպտոսում մահապատժի են ենթարկել լիբիացի գրոհայինին՝ Կահիրեում ոստիկանների վրա մահացու հարձակում կազմակերպելու համար
Եգիպտոսում մահապատժի են ենթարկել լիբիացի գրոհայինին՝ մահացու հարձակում կազմակերպելու մեղադրանքով, որի հետեւանքով 2017թ․ մահացել էր առնվազն 16 ոստիկան, հայտնում է Associated Press-ը։
Աբդել Ռահիմ ալ Մոսմարին Կահիրեի բանտում մահապատժի է ենթարկվել կախվելու միջոցով՝ այդ մասին ռազմական վերաքննիչ դատարանի որոշումից հետո:
Մահացու գրոհը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին՝ Եգիպտոսի մայրաքաղաքի հարավ-արեւմուտքում։
Ալ Մոսմարին ձերբակալվել էր հարձակումից մեկ ամիս անց։ Նա կանգնել է ռազմական տրիբունալի առջեւ եւ անցյալ տարվա նոյեմբերին դատապարտվել է մահապատժի։
Դատարանը նաեւ ցմահ ազատազրկման է դատապարտել 15 այլ ամբաստանյալների, որոնցից ոմանք հեռակա են դատապարտվել: Եւս 17 մեղադրյալներ դատապարտվել են 5-15 տարվա ազատազրկման: