COVID-ը առաջացնում է առողջության հետ կապված խնդիրների լայն շրջանակ
Ամերիկացի գիտնականները հաղորդել են կորոնավիրուսից հետո առողջական խնդիրների լայն շրջանակի մասին, որ կարող է երկար տարիներ ազդել հիվանդի վրա՝ գրում է Reuters-ը:
Բացի շնչառական խնդիրներից, կորոնավիրուսը ազդում է բազմաթիվ օրգան համակարգերի վրա՝ որոշ դեպքերում աղետալի վնաս պատճառելով:
«Մենք կարծում էինք, որ դա միայն շնչառական վիրուս է: Պարզվեց, որ այն ազդում է ենթաստամոքսային գեղձի, սրտի, լյարդի, ուղեղի, երիկամների և այլ օրգանների վրա», – ասում է ԱՄՆ-ում սրտաբան և «Սկրիպպս» հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էրիկ Թոփոլը:
Գիտնականները նշում են, որ կորոնավիրուսը կարող է հանգեցնել արյան մակարդման խախտման, ինչը հետագայում կարող է հանգեցնել կաթվածի, ուժեղ բորբոքման, որը ազդում է բազմաթիվ օրգան համակարգերի վրա:
Վիրուսը կարող է նաև առաջացնել նյարդաբանական բարդություններ՝ գլխացավից, գլխապտույտից և համի կամ հոտի կորստից մինչև գիտակցության խանգարումներ: