Սերբիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչությանը:
Նրա տեղեկատվությամբ՝ ավելի վաղ հոսպիտալացվել է Վուլինի տեղակալներից մեկը: Նրա թեստը նույնպես դրական է եղել: «Նախարարը լավ է զգում, քանի որ որեւէ ախտանիշ չունի, նա ինքնամեկուսացման մեջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գերատեսչության ղեկավարը շարունակում է հեռակա կարգով կատարել իր պարտականությունները:
Ավելի վաղ Վուլինը պլանավորում էր մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին, որն անցկացվեց հունիսի 24-ին: Սակայն նա չի եղել Կարմիր հրապարակում Սերբիայի պատվիրակության կազմում: