Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում պետություն գոյություն չունի
Ուկրաինայում պետություն գոյություն չունի, պաշտոնատար անձինք այն հետ են մղել՝ հայտարարել է Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սհակաշվիլին: Այդ մասին հայտնում է «Ուկրաինա 24» -ը:
«Ուկրաինայում կան պաշտոնատար անձինք, որոնք (գործում են) գոյություն չունեցող պետության անունից: Քանի որ պետությունն այն է, որը բոլորի համար արդարություն է ապահովում, որը պաշտպանում է բոլորին: Որտե՞ղ է դա առկա Ուկրաինայում: Ուկրաինայում շատ պաշտոնյաներ կան, այդ պաշտոնյաների յուրաքանչյուր խումբ ունի իր ղեկավարը», – ասել է նա:
Նա հավելել է, որ երկրում կյանքի որակը խստորեն որոշվում է որոշակի խմբին պատկանելությամբ: «Մարդը ականջի վրա չիպով է ծնվում. ես այս խմբի ներկայացուցիչ եմ, այն խմբի: Մարդը քայլում է, ոտքերը, ձեռքերը, երկու աչքով, նորմալ խոսում է, իսկ ականջի վրա չիպ է, իբր, ես ներկայացնում եմ այս հատուկ խումբը: Ասես մարդիկ դրանով են ծնվում: Որտե՞ղ է պետությունը: Պարզապես այն չկա»,- հայտարարել է Սահակաշվիլին: