Մեր բժիշկներն այստեղ իրոք պայքարի մեջ են. Ֆրանսիայից ժամանած կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բժիշկ
Ֆրանսիայից ժամանած բժշկական 2-րդ խմբի անդամ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը Հայաստանում տիրող իրավիճակը կապված կորոնավիրուսի հետ շատ բարդ է գնահատում:
«Ցավոք սրտի, վիճակը բավականին բարդ է, մեր բժիշկներն այստեղ իրոք պայքարի մեջ են: Մենք այս վիճակն ունեցել ենք մարտի երկրորդ կեսին Փարիզում, մենք էդ էտապը պետք է անցնենք, պետք է դիմանանք եւ, իհարկե, պետք է պաշտպանվենք, տեսնենք ինչպես կընթանա ընթացքը»,-ասաց նա:
Նրա խոսքով` ստեղծված իրավիճալը պատերազմ է եւ մարդիկ պետք է հասկանան, որ ոչ մի հատուկ բուժում չկա այս վիրուսի դեմ, եւ պետք է պայքարել վարակի տարածման դեմ:
«Մենք եկանք մեր փորձը կիսելու, բժիշկների հետ ենք շատ խոսում, հիվանդների հետ ենք խոսում: Ֆրանսիայից եկած խումբը սիրահարվել է Հայստանի վրա եւ կարծում է, որ ժամանկը քիչ է այստեղ մնալու»,- հավելեց նա: