Ուկրաինական ավիաընկերությունները կվերսկսեն միջազգային 24 չվերթ. Երևանն ուղղությունների ցուցակում է
Ուկրաինական ավիաընկերությունները կվերսկսեն միջազգային 24 չվերթ. Երևանն ուղղությունների ցուցակում է: Ուկրաինայի միջազգային ավիաուղիները մտադիր են վերսկսել չվերթները հուլիսին և ևս 16 չվերթ օգոստոսին, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Հուլիսի 1-15-ը ՈւՄԱ-ն ծրագրում է իրականացնել չվերթներ Կիեւից Ստամբուլ, Օդեսայից և Կիևից Թել Ավիվ:
Բացի այդ, նախատեսվում են Կիև-Ամստերդամ, Կիև-Փարիզ, Կիև-Թբիլիսի, Կիև-Լառնակա, Կիև-Աթենք, Կիև-Լոնդոն, Կիև-Տորոնտո չվերթներ:
Ամեն շաբաթ 2-3 հաճախականությամբ ուղղությունների ցուցակում են նաև՝ Ֆրանկֆուտ, Փարիզ, Բաթում, Նիցցա, Հռոմ, Նեապոլ, Բաքու, Բեռլին, Միլան, Մյունխեն, Պրահա, Երևան, Մադրիդ, Վիեննա, Բարսելոնա և Քիշնև: