Բրիտանական Գլազգոյում տեղի ունեցած կոտորածը երեք մարդու կյանք է խլել
Առնվազն երեք մարդ է զոհվել բրիտանական Գլազգոյի կենտրոնում, երբ անհայտ անձը դանակով հարձակվել է հյուրանոցի մոտ գտնվող մարդկաց վրա: Ըստ Telegraph-ի, տեղի ունեցածը կարող է հերթական ահաբեկչությունը լինել:
Վիրավորների թվում են ոստիկանության երկու աշխատակից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր Twitter-ում արդեն ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Պաթելը Գլազգոյի բնակիչներին հորդորել է խուսափել հարձակման վայրից: Տեղեկություններ կան, որ հարձակվողը գործել է միայնակ, և նա արդեն գնդակահարվել է: