Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը բռնկվել է հրավառության պատճառով. Ֆելիքս Ցոլակյան
Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը, նախնական տվյալով, բռնկվել է հրավառության պատճառով։
Այս մասին ասել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը քիչ առաջ ժամանել է դեպքի վայր։
Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է մոտ մեկ ժամ առաջ։
Նշենք, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է արդեն 20 մարտական հաշվարկ։ Հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում, հուշահամալիրի մոտ։