ԱՄՆ արդարադատության նախարարությունը Գերագույն դատարանին խնդրել է ամբողջությամբ չեղարկել Obamacare-ը
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է Գերագույն դատարանին՝ հիվանդների պաշտպանության եւ մատչելի առողջության պահպանման մասին օրենքը չեղարկելու խնդրանքով, որը հիմք էր հանդիսացել նախագահ Բարաք Օբամայի օրոք իրականացվող առողջապահության ոլորտում իրականացվող Obamacare բարեփոխման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ սոլիսիտոր Նոել Ֆրանցիսկոն, որը ներկայացնում է արդարադատության դեպարտամենտը եւ գործադիր մարմինը Գերագույն դատարանում, երբ օրենքի որոշ դրույթներ չեղյալ հայտարարվեն, «ACA-ի (Affordable Care Act ) մնացած մասը պետք է անվավեր ճանաչվի»: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի այս որոշումը:
2018 թվականի դեկտեմբերին Տեխասի դատավորը որոշում էր կայացրեց, որ Obamacare ոչ ֆորմալ անվանմամբ հայտնի բարեփոխումը պետք է չեղյալ հայտարարվի, քանի որ Կոնգրեսը վերացրել է դրա հիմնական դրույթը՝ տուգանքներն առողջության ապահովագրության բացակայության համար: Որոշումը կայացվել էր 20 նահանգի կողմից ներկայացվախ հայցերի հիման վրա, որոնք պահանջում էին ուժը կորցրած ճանաչել Obamacare-ի օրենքը: 2019 թվականի դեկտեմբերին բողոքարկման քննումից հետո դատարանը որոշում էր կայացրել, որ ամբողջ օրենքը չեղյալ հայտարարելու որոշումը վերանայվի: Այս տարվա մարտին այս գործն ընդունվեց Գերագույն դատարանի քննությանը: Չի բացառվում, որ դրա վերաբերյալ որոշումը կկայացվի նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2020-ի նոյեմբերին: