Գևոն երկար ժամանակ բուժվել է ասթմայից, որն էլ մահվան պատճառ է եղել
Դերասան Գևորգ Դոդոզյանը՝ Գևոն, որը նախօրեին մահացել է կյանքի 60-րդ տարում, կյանքի վերջին 3 տարիներին խաղացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Թատրոնից հայտնում են, որ նա խաղացել է գրեթե բոլոր բեմադրություններում՝ այդ թվում «Հարսնացուն հյուսիսից», «Մուսա լեռան 40 օրը», «Մեծապատիվ մուրացկաններ»։
Դերասանը երկար ժամանակ բուժվել է ասթմայից, որն էլ մահվան պատճառ է եղել։
Այնուամենայնից, նա անկողնային հիվանդ չի եղել, վերջին անգամ արտակարգ դրությունից առաջ է մասնակցել է «Հարսնացուն հյուսիսից» ներկայացմանը։
Նա հանրությանն ավելի հայտնի էր իր հումորային մանրապատումներով։