Դանիայում ուլտրաաջ կուսակցության առաջնորդին մահմեդականների հանդեպ ռասիզմի համար ազատազրկման են դատապարտել
Դանիայում «Կոշտ կուրս» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ, իրավաբան Ռասմուս Պալուդանին որակազրկել եւ երեք ամսվա ազատազրկման են դատապարտել՝ ռասիզմի համար, հայտնում է Reuters-ը։
Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ կուսակցությունը մոտ էր հաղթանակին։ «Կոշտ կուրս»-ի քաղաքականությունը հիմնված է իսլամը չընդունելու եւ հարյուր հազարավոր մահմեդականներին արտաքսելու վրա։
Պալուդանը հանրությանը հայտնի է դարձել 2017թ․՝ Youtube-ում հակամահմեդական տեսանյութեր տեղադրելու հետ կապված։
Իր տեսանյութերում նա այրում է Ղուրանը, որը երբեմն փաթաթած է լինում ապխտած մսի մեջ։ Կուսակցության առաջնորդի կարծիքով՝ դա խոսքի ազատության արտահայտություն է։
2019թ․ Պալուդանը ռասիստական ելույթի համար դատապարտվել էր 14 օրվա պայմանական ազատազրկման։ Այժմ նա արդեն ստիպված կլինի երեք ամիս բանտում անցկանել՝ ռասիզմի, վիրավորանքներ հասցնելու եւ ավտոմեքենան վտանգավոր վարելու 14 տարբեր մեղադրանքերով։