Թվում էր, թե 2019-ի բյուջեն պետք է դառնա տնտեսական հեղափոխության հիմնական բաղադրիչը, սակայն ունենք նույն իներցիոն բյուջեն. Մանե Թանդիլյան
Թվում էր, թե 2019-ի բյուջեն պետք է դառնա տնտեսական հեղափոխության հիմնական բաղադրիչը, սակայն ունենք նույն իներցիոն բյուջեն: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա խոստովանեց, որ մի շարք հավելյալ ծախսերի հաշվին հաջողվել է ինչ-որ չափով բարձրացնել նպաստները, կենսաթոշակները, աշխատավարձերը, սակայն դա այն չէ, ինչ ակնկալում էին անցած տարվա պետբյուջեից:
Պատգամավորը նշեց, որ շատ ծրագրերը կամ չեն իրականացվել, կամ իրականացվել են մասնակի:
«Այստեղ մեծ նշանակություն ունեն ոչ թե ծախսերը, այլ ծրագրերի բովանդակությունը: Ծրագրերի մեծ մասը ենթադրում էր բարեփոխումներ տարբեր ոլորտներում, սակայն կառավարությունը որեւէ բարեփոխում չի իրականացրել»,-հավելեց Թանդիլյանը: