Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3-ով աճել է
Վրաստանում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք:
StopCov պաշտոնական կառավարական կայքի տվյալներով՝ երկրում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 917: Ապաքինվել է 776, մահացել 14 պացիենտ:
Կարանտինի մեջ է 2 678 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 260:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: