Ֆիննախ. 2019-ին հաջողվել է պետբյուջե ներգրավել 62 միլիարդ դրամով ավելի, քան ծրագրվում էր
7,6% կազմող տնտեսական աճի ապահովման գործում հիմնական ներդրում են ունեցել ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտները: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Միեւնույն ժամանակ, տնտեսական աճի պայմաններում բնակչության եկամուտները եւ վարկավորման ծավալները եւս ավելացել են: Որոշ արդյունաբերական ապրանքների պահանջարկի աճը եւս նման աճի պատճառ է դարձել:
Այդպիսով, պետբյուջեի ծախսերն ավելացել են 12,6%-ով՝ ի տարբերություն 2018 թվականի, կամ ՀՆԱ նկատմամբ 0,8%-ով՝ կազմելով երկրի ՀՆԱ 24,9%ճը:
2019-ին պետբյուջեի եկամուտների չափը կազմել է 1 տրիլիոն 496 մլրդ դրամ: Հետագայում այդ թիվը վերանայել են, եւ այն կազմել է 1 տրիլիոն 609 մլրդ դրամ:
Ընդ որում, պետբյուջեն փաստացի իրացվել է 1 տրիլիոն 565 մլրդ դրամով: Եկամտային հատվածի հիմնական բաղադրիչը կազմել են հարկային մուտքերը՝ 93,5%:
Տարբեր միջոցառումների իրականացման համար նախատեսված է եղել 1 տրիլիոն 402 մլրդ դրամ, սակայն ՀՀ տնտեսությունում դրական միտումների շնորհիվ տվյալ թիվը վերանայվել է եւ կազմել 488 մլրդ դրամ: Փաստացի հարկային մուտքերը կազմել են 1 տրիլիոն 464 մլրդ դրամ:
2019-ին հարկային մուտքերի հաշվին հաջողվել է պետբյուջե ներգրավել 62 մլրդ դրամով ավելի, քան ծրագրվում էր: