Բոլթոնը պետք է հայտնվի բանտում՝ Սպիտակ տան վերաբերյալ իր հուշերի պատճառով․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ազգային անվտանգության գծով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պետք է բանտ նստի Սպիտակ տան մասին իր հուշերը հրապարակելու համար:
ԱՄՆ նախագահը Բոլթոնին անվանել է «հիմար և անսիրտ տղա»՝ ասելով, որ նախկին գլխավոր օգնականի հետ իր համագործակցությունը սահմանափակ էր մինչև 2019 թվականի սեպտեմբերին Բոլթոնի հրաժարականը:
Թրամփը պնդում է, որ գիրքը, որը ներառում է նախագահի գործողությունների խախտումների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ, պարունակում է կառավարական գաղտնի տեղեկատվություն:
«Ես նրան աշխատանքից հեռացրի: Եվ ես չէի կարծում, որ դա մեծ գործ է: Բայց այն, ինչ նա արեց, դա այն էր, որ գաղտնի տեղեկություններ հրապարակեց իմ նախագահության օրոք: Ես կարծում եմ, որ նա հանցագործ է, անկեղծ ասած, նա պետք է դրա համար բանտ նստի», – ասել է Թրամփը: