Սերխիո Ագուերոն վնասվածք է ստացել
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Բարնլիի» դեմ խաղում «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածք է ստացել, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ագուերոն վնասվածք է ստացել առաջին խաղակեսի վերջնամասում «Բարնլիի» պաշտպաններից մեկի հետ բախման արդյունքում:
«Ագուերոն ծնկի վնասվածք է ստացել: Հունիսի 23-ին նա բուժզննում կանցնի, և մենք կիմանանք վնասվածքի լրջությունը: Սա վատ նորություն է մեզ համար»,- հանդիպման ավարտից հետո ասել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով: