Մարզպետարանի արձագանքը Ուկրշին տնակային ավանի՝ սելավաջրերից տուժած ընտանիքների խնդրին. նրանք աջակցություն կստանան
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ գործունեությունը համակարգող բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը եղել են Վանաձորի Ուկրշին տնակային ավանում՝ ուժեղ անձրեւի հետեւանքով սելավաջրերի հոսքից տուժած ընտանիքների կարիքների գնահատման նպատակով:
Մարզպետարանից հայտնում են, որ մարզպետարանի պաշտոնյաների առաջարկությամբ նրանց են միացել նաեւ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ: Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով եւ քաղաքացիների հետ զրուցից պարզվել է, որ սելավաջրերի առատ հոսքից առավել շատ տուժել են չորս ընտանիքների պատանող տնակները, որոնք տեղակայված են ոչ բարենպաստ դիրքում:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին խնդրի ներկայացումից հետո որոշում է կայացվել' մարզպետարանը կաջակցի ընտանիքներին հեղեղի առաջացրած խնդիրների մեղմման ու վիճակի կայունացման հարցում: