Թրամփը Բոլթոնին մեղադրել է ոչ կոմպետենտության եւ ստի մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրել է ոչ կոմպետենտության եւ ստի մեջ: Այս մասին նա գրել է Թվիթթերի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա հայտարարել է, որ «շանս է տվել» Բոլթոնին՝ նրան նշանակելով մի պաշտոնի, որը չի պահանջում ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից հավանություն, քանի որ օրենսդիրները չէին աջակցի նրա թեկնածությանը:
«Ինձ միշտ դուր է եկել տարբեր տեսակետներ լսել: Նա ոչ կոմպետենտ եւ ստախոս էր»,-գրել է Թրամփը:
Նա նաեւ հայտնել է, որ Բոլթոնը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել իր «Սենյակը, որտեղ դա տեղի ունեցավ. Սպիտակ տան հուշագրությունները» գրքի հրապարակման փորձի համար:
Սպիտակ տանը պնդում են, որ գիրքը պետական գաղտնիք է պարունակում: