Խորվաթիայի նախագահը նույնպես չի մասնակցի Մոսկվայում կայանալիք շքերթին
Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը համալրել է ցանկը պետությունների ղեկավարների, որոնք տարբեր պատճառներով հրաժարվել են Մոսկվա մեկնել հունիսի 24-ին՝ մասնակցելու Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթին:
Ինչպես ՌԻԱ Նովոստի-ին հաղորդել են Խորվաթիայի դեսպանատանը, նախագահի «ինքնաթիռը խափանվել է»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը, Թուրքմենստանի, Ադրբեջանի նախագահները ևս հրաժարվել էին մեկնել Մոսկվա: