Չեմ հավատում, որ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը Սերժ Սարգսյանի հետ է հանդիպել․ Ալեն Սիմոնյան
Իմ կարծիքն ասեմ՝ ես չեմ հավատում, որ Էդմոն Մարուքյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 1in.am-ի դրա վերաբերյալ արված հրապարակմանը:
«Թերահավատորեն եմ մոտենում, որ ինչ-որ նման հանդիպում է տեղի ունեցել: Այդքան քննադատելով հանդերձ, այդ մի հրապարակմանը ես չեմ հավատում»,-ասաց նա: