Փետրվարին ասում էին՝ հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեով, հիմա պարզվում է՝ ԱԺ-ի միջոցով էլ կլուծվի. Տարոն Սիմոնյան
Այս տարվա փետրվարի 6-ին «Իմ քայլի» պատգամավորները ամբիոնից հայտարարում էին, որ ՍԴ-ի հարցը բացառապես հանրաքվեով կարող է լուծվել, որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ- կողմից այս հարցով որոշման կայացում. հիմա պարզվում է, որ կարող են: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի միջոցով Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագծին:
«Սա էլ մյուս անտրամաբանական վարքագիծը: Այնքան հարցերի շարան կա զուտ մասնագիտական տեսանկյունից, որոնց պատասխանները չստացած գնում են առաջ:
Այս ամենի մեջ ներգրավում են հայկական պետականությունը, որը կամաց-կամաց իր իրավական վարկը գցում է միջազգային հանրության առջև: Որովհետև Վենետիկի հանձնաժողովը բավականին հեղինակավոր կառույց է, չի կարելի անտեսել այդ մարմնի կարծիքը անգամ այդ կարծիքի մասին տեղեկատվություն չստացած»,-ասաց նա: