Բախումներ Չինաստան-Հնդկաստան սահմանին. Հնդկաստանը հայտարարել է 40 չինացի զինվորի մահվան մասին
Չինաստանը կորցրել է առնվազն 40 զինծառայող հնդկական կողմի հետ բախումների հետեւանքով երկու պետությունների սահմանին, հայտարարել է Հնդկաստանի ճանապարհների եւ տրանսպորտի նախարար Վ.Կ. Սինգխը, հաղորդում է Reuters-ը:
Ընդ որում՝ գործակալությունը նշում է, որ Չինաստանը ոչինչ չի հայտնել Հիմալայների արեւմուտքում բախումների մասին, որոնց հետեւանքով զոհվել է 20 հնդիկ զինծառայող եւ առնվազն 76 զինվոր ստացել է վիրավորում:
«Եթե 20 զինծառայող սպանվել է մեր կողմից, ապա չինական կողմում պետք է լինեն առնվազն կրկնակի կորուստներ»,-հայտարարել է նախարարը:
Ընդ որում՝ Սինգխը, որը նախկինում ղեկավարել է բանակը, չի ներկայացրել ապացույցներ Չինաստանի կրած կորուստների մասին: Նա միայն հայտարարել է, որ պատմականորեն Չինաստանը երբեք չի խոստովանել ինչ-որ զինվորական միջադեպեր՝ ներառյալ 1962 թվականին Հնդկաստանի հետ հակամարտությունը: