Շատ հնարավոր է, որ գալիք շաբաթ նաև արտահերթ ԱԺ նիստ ունենանք. Ալեն Սիմոնյան
Շատ հնարավոր է, որ գալիք շաբաթ նաեւ արտահերթ ԱԺ նիստ ունենանք, հարցեր ունենանք քննարկելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Հնարավոր է լինի նաեւ ՍԴ-ին վերաբերող նախագիծը, չեմ բացառում»,-ասաց նա:
Անդրադարռնալով «Իմ քայլը» խմբակցության նիստին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Վարչապետը ելույթ ունեցավ, հետո հնչեցին հարցեր, հետո հնչեցին խմբակցության անդամների ելույթներ, վերջում վարչապետը ամփոփիչ ելույթով հանդես եկավ: Քննարկվել է ստեղծված իրավիճակը, որեւէ նոր բան չկա ասելու, այն ինչ հրապարակավ ասվում է եւ քննարկվում է, մենք բազմիցս ապացուցել ենք, որ նույն բանն ենք խոսում:
Խմբակցության հետ քննարկվեց Հայաստանի ներքաղաքական հարցերը, խմբակցության աշխատանքը եւ այլն: Ես ուզում եմ մի բան ֆիքսել, որ որեւիցե արտառոց բան քննարկելիս հանրությունը մշատպես դրա մասին տեղյակ է լինում: Սա կարող ենք համարել հերթական հանդիպում: Այսօրվա հանդիպմանը քննարկվել են բոլոր հարցերը, բայց ոչ այն կարեւորությամբ, որը ենթադրում եք»: